Բերման է ենթարկվել 352 ցուցարար․ ոստիկանություն

Աննա Կոստանյան 18.05.2022 - 12:57
18.05.2022 - 12:57 դիտում

Երևանի փողոցներից բերման ենթարկված ցուցարարների թիվը հասել է 352 -ի։ Այս մասին Tert.am-ին հայտնել են Ոստիկանությունից։

Այսօր վաղ առավոտվանից մեկնարկել է անհնազանդության ակցիաները՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Երևանի տարբեր հատվածներում ցուցարարները փողոցներ են փակել:

Քաղաքացիները բերման են ենթարկվել ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով: Նշենք, որ ՎԻՎ 182-րդ հոդվածը սահմանում է ոստիկանության ծառայողների օրինական պահանջը չկատարելը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ