Բետոնախառնիչ բեռնատարի վարորդը տուգանվել է․ ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում է

Աննա Կոստանյան 18.12.2025 - 16:40
18.12.2025 - 16:40 դիտում

Բետոնախառնիչ բեռնատարներից երբեմն թափվող բետոնը ճանապարհների որակի վրա ազդեցություն ունեցող նյութերից է. այն արագ կարծրանում է և խոչընդոտներ ստեղծում երթևեկության համար։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:

Երևանի Գայի պողոտայում մեքենայից բետոն էր թափվել։ Տեսանյութը տարածվել էր համացանցում։

«ԿամԱզ» մակնիշի բետոնախառնիչ բեռնատարի վարորդի նկատմամբ կայացվել է վարչական իրավախախտման վերաբերյալ որոշում, տուգանքը՝ 60․000 դրամ։

«Հարգելի՛ վարորդներ, ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է վարելիս ուշադիր լինել այս հարցում՝ պահպանելով ճանապարհային երթևեկության կանոնները:

Օրինախախտները հայտնաբերվում և ենթարկվում են պատասխանատվության»,- ասված է հաղորդագրությունում։

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ