Բեռնատարը մկրատաձև դիրք է ընդունել, ճանապարհը դարձրել միակողմանի երթևեկելի

3.01.2026 - 15:35 դիտում

Հունվարի 3-ին՝ ժամը 11։42-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Կապան ավտոճանապարհին բեռնատարը մկրատաձև դիրք է ընդունել՝ ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Փրկարարները և «Գորիսի ՃՇՇ» ՓԲԸ-ի աշխատակիցները համատեղ քարշակման եղանակով ուղղել են «Մերսեդես» մակնիշի բեռնատարը․ ճանապարհը երկկողմանի երթևեկելի է։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ