Բելգիայի խորհրդարանի պատգամավորը ԼՂ-ում հրետակոծության տակ է ընկել. ՏԱՍՍ

Աննա Կոստանյան 29.10.2020 - 16:54
29.10.2020 - 16:54 դիտում

Բելգիայի խորհրդարանի պատգամավորներից մեկը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացված հրետակոծության տակ է ընկել:

Այս մասին իր աղբյուրին հղումով հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հավելելով, որ պատգամավորը չի տուժել:

«Պատգամավորն իսկապես գտնվում է Արցախում, նա չի տուժել»,-գործակալության հետ զրույցում ասել է աղբյուրը:

Վերջինս, անվտանգության նկատառումներից ելնելով հրաժարվել է հրապարկել քաղաքական գործչի անունը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ