Բելգիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան

Աննա Կոստանյան 21.08.2023 - 15:51
21.08.2023 - 15:51 դիտում

Օգոստոսի 22-ին պաշտոնական այցով Հայաստանում է գտնվելու Բելգիայի Թագավորության արտաքին գործերի, եվրոպական հարցերի և արտաքին առևտրի, դաշնային մշակութային հաստատությունների նախարար Հաջա Լահբիբը:

ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Բելգիայի ԱԳ նախարարների հանդիպումը, որին կհաջորդի համատեղ մամուլի ասուլիս:

Այցի շրջանակներում Բելգիայի արտաքին գերատեսչության ղեկավարը հանդիպումներ կունենա նաև ՀՀ վարչապետի և ՀՀ ԱԺ նախագահի հետ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ