Բելառուսի և Ուկրաինայի միջև երկաթուղային հաղորդակցություն այլևս չկա. Կամիշին

19.03.2022 - 23:16 դիտում

Բելառուսի և Ուկրաինայի միջև երկաթուղային հաղորդակցություն այլևս չկա: Այդ մասին հայտարարել է Ուկրաինական երկաթուղու վարչության պետ Ալեքսանդր Կամիշինը:

Նա տեղեկացրել է, որ հաջողությամբ Ուկրաինա են վերադարձել չորս մեքենավարները, որոնք ստիպված են եղել Բելառուսի տարածքում 23 օր մնալ։ Պաշտոնյան շնորհակալություն է հայտնել բելառուս երկաթուղայիններին՝ «մարդկային վերաբերմունքի համար»:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ