Բելառուսի խնդրանքով Հայաստանում կալանավորված Նովիկովը քաղաքական ապաստան կստանա երկրում. հանդիպել են Ալեն Սիմոնյանն ու Տիխանովսկայան

Աննա Կոստանյան 22.03.2024 - 10:52
22.03.2024 - 10:52 դիտում

Հայաստանի ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը Եվրախորհրդարանում Եվրանեսթի կոնգրեսի ժամանակ հանդիպել է Բելառուսի ընդդիմության առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի հետ։ Հանդիպման ժամանակ քննարկվել է բելառուսցի Յարոսլավ Նովիկովի հարցը, որը մարտի 17-ին կալանավորվել էր Բելառուսի ուժայինների պահանջով։ Հայաստանի ներկայացուցիչները հայտնել են, որ Նովիկովը քաղաքական ապաստան է ստանալու երկրում, ինչի մասին pozirk.online-ին հայտնել է Տիխանովսկայայի մամուլի ծառայությունը։

Յարոսլավ Նովիկովը չի կարողացել Բուլղարիայի այցագիր ստանալ Վրաստանում, ուստի 2024 թվականի փետրվարի սկզբին ստիպված է եղել գալ Հայաստան։ Նրան կալանավորել են, քանի որ երիտասարդը Բելառուսի պահանջով ընդգրկվել էր ԱՊՀ միջպետական որոնողական տվյալների բազայում։ Հայրենիքում երիտասարդի նկատմամբ քրեական գործ է հարուցվել զինծառայությունից խուսափելու համար։

Դատարանը Նովիկովին կալանքի տակ է վերցրել՝ հետագայում Բելառուսին հանձնելու համար, իսկ վերաքննիչ դատարանը օրինական է ճանաչել նրա կալանքը։ Հայաստանի գլխավոր դատախազը Մինսկից փաստաթղթեր է ստացել, որոնց համաձայն՝ Բելառուսի իրավապահ մարմինները պահանջում են արտահանձնում։ Նովիկովը դիմել է Հայաստանի իշխանություններին քաղաքական ապաստան ստանալու խնդրանքով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ