Բելառուսի ԱԳ նախարարը ՀՀ ԱԳ նախարարին տեղեկացրել է ՀԱՊԿ նիստերում ընդունված որոշումների մասին

Աստղիկ Խաչատրյան 24.11.2023 - 20:09
24.11.2023 - 20:09 դիտում

Բելառուսական կողմի նախաձեռնությամբ՝ նոյեմբերի 24-ին կայացել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Բելառուսի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ալեյնիկի հեռախոսազրույցը: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից:

Բելառուսի ԱԳ նախարարը տեղեկացրել է ՀԱՊԿ կանոնադրական մարմինների՝ նոյեմբերի 22-23-ին Մինսկում անցկացված նիստերում հարցերի քննարկման ընթացքի և ընդունված որոշումների մասին։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ