Բաքվում ՌԴ դեսպանատունը մեկնաբանել է դեսպանի` Ադրբեջանի կառավարության հրավերն անտեսելն ու Շուշի չմեկնելը

Աննա Կոստանյան 14.07.2021 - 18:41
14.07.2021 - 18:41 դիտում

Բաքվում ՌԴ դեսպանատունը պատասխանել է haqqin.az լրատվականի հարցմանն առ այն, թե ինչու է դեսպան Միխայիլ Բոչարնիկովը մերժել Ադրբեջանի կառավարության` հուլիսի իննին երկրում հավատարմագրված այլ դեսպանների հետ Լեռնային Ղարաբաղի` այժմ Բաքվի վերահսկողության տակ գտնվող Շուշի քաղաք մեկնելու հրավերը:

Հարցման առ այն, թե «ինչու է եռակողմ համաձայնագրի իրագործման երաշխավոր Ռուսաստանն անտեսել Շուշի այցելելու հրավերը», տրվել է դեսպանության մամուլի քարտուղար Ալինա Զոլոտարևայի հակիրճ պատասխանը.«Մենք չենք մեկնաբանում Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանի ժամանակացույցը և ուղևորությունները»:

Հիշեցնենք, որ հուլիսի իննին Բաքվում դիվանագիտական կորպուսի 40-ից ավելի ներկայացուցիչ երկրի կառավարության հրավերով մեկնել է Լեռնային Ղարաբաղի՝ այժմ Բաքվի վերահսկողության տակ գտնվող Շուշի քաղաք: Հրավերից հրաժարվել են միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների` ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ֆրանսիայի դեսպանները:

Հայտնի է, որ haqqin.az-ն այս հարցի առնչությամբ դիմել էր ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպանատներ, որտեղից ևս հրաժարվել էին մեկնաբանել դեսպանների ժամանակացույցը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ