Բաքու տեղափոխված Արայիկ Հարությունյանն արդեն հարցաքննվել է. փաստաբան

Աննա Կոստանյան 4.10.2023 - 14:26
4.10.2023 - 14:26 դիտում

Նախօրեին ձերբակալված և Բաքու տեղափոխված Արայիկ Հարությունյանը, որը նախկինում ծառայել է Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում, արդեն հարցաքննվել է։

Ինչպես չորեքշաբթի հայտնել է Trend-ը, այս մասին ասել է նրա փաստաբան Ալով Սաֆարալիևը։

«Հարությունյանը հարցաքննվել է, միայն կարող եմ ասել, որ նրա տված ցուցմունքը կօգնի գտնել բազմաթիվ հարցերի պատասխաններ»,- նշել է նա։

Ըստ փաստաբանի՝ Հարությունյանի ֆիզիկական և հոգեբանական վիճակը «նորմալ է»։

«Ես կպաշտպանեմ նրան Ադրբեջանի օրենքների, միջազգային կոնվենցիաների պահանջների և իրավական էթիկայի համաձայն։ Մի խոսքով, ես բարեխղճորեն կատարելու եմ իմ մասնագիտական պարտքը»,- հավելել է փաստաբանը։

Նշենք, որ Հարությունյանից բացի ձերբակալվել և Բաքու են տեղափոխվել Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ