Բաքուն չեղարկել է Նիդերլանդների արտգործնախարարի՝ Ադրբեջան նախատեսված այցը

27.01.2024 - 19:53 դիտում

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն արձագանքել է Նիդերլանդների ԱԳ նախարար Հանկե Բրյուինս Սլոթի հայտարարություններին:

Վերջինս ավելի վաղ Նիդերլանդների խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում նշել էր, որ Հայաստանի վերաբերյալ Ադրբեջանի վերջին հայտարարությունները մտահոգիչ են: Նա համոզմունք էր հայտնել, որ Բաքվի դեմ պետք է պատժամիջոցներ կիրառել:

Հաջիզադեն հայտարարել է, թե Սլոթը խեղաթյուրում է իրականությունը, և նրա հայտարարությունները որակել է «անպատասխանատու»:

«Մեղադրանքները, ինչպես նաև Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու սպառնալիքները հարված են հասցնում Բաքվի և Եվրամիության միջև երկկողմ հարաբերություններին»,- ասել է Հաջիզադեն:

Նա նաև տեղեկացրել է, որ Բաքուն չեղարկել է Սլոթի՝ Ադրբեջան նախատեսված այցը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ