Բաքուն ընդունել է՝ այսօր գերեվարված հայ զինծառայողը դիվերսանտ չէ

8.06.2021 - 23:40 դիտում

Ադրբեջանի ՊՆ-ն պարզաբանել է, որ հունիսի 8-ին ձերբակալված ՀՀ ԶՈւ զինծառայող Արթուր Քաթանյանը ոչ թե սադրանքի է դիմել, այլ մոլորվել է: Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը։

Շփոթմունքն առաջացել է այն պատճառով, որ առաջին հարցաքննության ժամանակ զինծառայողն իրեն կասկածելի է պահել և սխալ պատասխաններ է տվել։ Դա էլ հանգեցրել է այն մտքին, որ նա եղել է ՀՀ ԶՈւ դիվերսիոն խմբի անդամ, պարզաբանել են գերատեսչությունում։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ