Բարձր ջերմաստիճանային պայմաններում աշխատանքի կազմակերպման խորհուրդներ ԱՆ-ից

Աստղիկ Խաչատրյան 22.06.2021 - 19:19
22.06.2021 - 19:19 դիտում

Շաբաթվա ընթացքում արձանագրված և կանխատեսվող շոգ եղանակի առնչությամբ ՀՀ առողջապահության նախարարությունը հիշեցնում է՝ բարձր ջերմաստիճանային պայմաններում աշխատանքի կազմակերպման նկատմամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջները հիմնված են աշխատավայրերում առկա ջերմաստիճանի վրա և սահմանված են ՀՀ Աշխատանքային օրենսգրքով:

Այն դեպքերում, երբ աշխատատեղերում, աշխատանքի բնույթից կախված, հնարավոր չէ ապահովել պատշաճ ջերմաստիճանային ռեժիմ (օդի լավորակում), հատկապես ծանր ֆիզիկական և լարված մտավոր աշխատանքի պարագայում, առողջության պահպանման նպատակով առողջապահության նախարարությունը կոչ է անում բոլոր գործատուներին՝

աշխատողներին տրամադրել հովանալու և հանգստանալու հնարավորություն.

ապահովել բարձր ջերմաստիճանի ազդեցությունից պաշտպանվելու միջոցներ` գլխարկներ, բաց գույնի, բնական նյութերից, օդափոխությունն ապահովող արտահագուստ, ստվեր առաջացնող հովանոցներ, ակնոց և այլն.

ապահովել բարձր ջերմաստիճանի ազդեցությունը մեղմելու համար անհրաժեշտ պայմանների առկայություն` խմելու ջրի, թանի, հանքային ջրի, լվացվելու միջոցով հովանալու հնարավորություն.

բարձր ջերմաստիճանի պայմաններում աշխատանքային ռեժիմի փոփոխություն` աշխատանքի կատարումը, հատկապես առավել ծանր և լարված, նախատեսել օրվա զով ժամերին և աշխատանքի երկարատև ընդմիջում` օրվա շոգ ժամերին:

Բարձր ջերմաստիճանային պայմաններում աշխատանքի կազմակերպման խորհուրդներ

Շաբաթվա ընթացքում արձանագրված և կանխատեսվող շոգ…

Опубликовано ՀՀ առողջապահության նախարարություն Вторник, 22 июня 2021 г.

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ