Բարձր ենք գնահատում ԱՄՆ Կոնգրեսում ԼՂ ժողովրդի իրավունքների ու անվտանգության ապահովմանն ուղղված հայտարարությունները. ՀՀ ԱԳՆ

Աննա Կոստանյան 26.06.2023 - 14:42
26.06.2023 - 14:42 դիտում

Հայաստանի ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը Թվիթերի միկրոբլոգում երախտագիտություն է հայտնել ԱՄՆ Կոնգրեսի Թոմ Լանթոսի անվան մարդու իրավունքների հանձնաժողովին:

«Մենք բարձր ենք գնահատում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության ապահովմանը, տարածաշրջանում ուժի կիրառումը զսպելուն և կայունության ամրապնդմանն ուղղված վճռական հայտարարությունները, որոնք հնչել են ԱՄՆ Կոնգրեսի Թոմ Լանթոսի անվան մարդու իրավունքների հանձնաժողովի՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի պաշտպանության թեմայով լսումների ժամանակ: Դա արդյունավետ է բանակցությունների նախաշեմին»,- գրել է Հայաստանի ԱԳՆ խոսնակը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ