Բավրա գյուղից 19 կմ հյուսիս-արևելք երկրաշարժ է գրանցվել. այն զգացվել է Շիրակի և Լոռու մարզերում

Աննա Կոստանյան 7.08.2021 - 14:07
7.08.2021 - 14:07 դիտում

ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից օգոստոսի 7-ին, տեղական ժամանակով ժամը 08:28-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 04:28-ին) գրանցվել է 3.5 մագնիտուդով երկրաշարժ

հյուսիսային լայնության 41.19⁰ և արևելյան երկայնության 44.02⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Վրաստան-Հայաստան սահմանային գոտու` Շիրակի մարզի Բավրա գյուղից 19 կմ հյուսիս-արևելք:

Օջախի խորությունը կազմել է 10 կմ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Զույգաղբյուր գյուղերում՝ 3 բալ և Լոռու մարզի Տաշիր քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ