Բասենի անջրդի վարելահողերը ե՞րբ կդառնան ջրովի

Աստղիկ Խաչատրյան 12.12.2022 - 16:30
12.12.2022 - 16:30 դիտում

Շիրակի մարզում անջրդի հողատարածքներ ունեցող բնակավայրերի շարքում է նաեւ Ախուրյան համայնքի Բասեն բնակավայրը: Խորհրդային տարիներին մոտ 1000 հեկտար հողատարածքներ այստեղ եղել են ջրովի, սակայն տարիների ընթացքում ոռոգման համակարգի քայքայման արդյունքում Կառնուտի ջրամբարից Բասենի վարելահողեր ջրի հոսքը անհնար է դարձել: Այս տարի կառավարության ու համայնքի համագործակցությամբ Բասենում, Հովիտում ու Երազգավորսում եւս ոռոգման ցանցի հիմնովին վերանորոգման աշխատանքների համար տրամադրվել է ավելի քան 327 մլն դրամ: Սակայն, ի տարբերություն Հովիտի եւ Երազգավորսի, Բասենում աշխատանքները կմեկնարկեն 2023 թվականից:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ