Բանակի թիկունքն ամուր պահելու նպատակով անհրաժեշտ է ապահովել արյան պաշարների բավարար քանակ. ՊՆ

Աննա Կոստանյան 27.10.2020 - 15:46
27.10.2020 - 15:46 դիտում

ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ մեր բանակի թիկունքն ամուր պահելու նպատակով անհրաժեշտ է ապահովել արյան պաշարների բավարար քանակ:

«Արյունատվության համար խնդրում ենք անձնագրով մոտենալ ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ ք. Երևան Մուրացան 113 յուրաքանչյուր օր ժամը 10:00-ից 14:00-ն:

Անհրաժեշտ ու կարևոր են արյան բոլոր խմբերը՝ առանց բացառության:

Արյունատվության նպատակով խնդրում ենք ներկայանան այն անձինք, որոնք չունեն խրոնիկական և ինֆեկցիոն հիվանդություններ», – ասված է ՊՆ հայտարարությունում։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ