Բայրամովի հետ հեռախոսազրույցում Լավրովն ընդգծել է Լաչինի միջանցքով երթևեկության ամբողջական վերականգնման անհրաժեշտությունը

Աստղիկ Խաչատրյան 17.01.2023 - 21:26
17.01.2023 - 21:26 դիտում

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ՝ հայտնում են ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Կողմերը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի մի շարք արդիական թեմաներ։

«Ռուսական կողմն ընդգծել է Լաչինի միջանցքով երթևեկության շուտափույթ ամբողջական ապաշրջափակման անհրաժեշտությունը՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի բարձր մակարդակի եռակողմ հայտարարության մեջ ամրագրված չափանիշներին համապատասխան: Շեշտվել է նաև բոլոր հարակից հարցերի շուրջ փոխընդունելի լուծումների հասնելու կարևորությունը՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների պայմանավորվածությունների հիման վրա ադրբեջանա-հայկական կարգավորման առանցքային ուղիների համալիր աշխատանքը վերսկսելու նպատակով»,- նշված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ