Բայրամովը դրական է գնահատել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքը

Աննա Կոստանյան 28.12.2023 - 17:30
28.12.2023 - 17:30 դիտում

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը տարին ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ դրական է գնահատել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների և հարաբերությունների կարգավորման ընթացքը:

«2023 թվականի վերջին Հայաստանի հետ խաղաղ գործընթացի շրջանակներում ձեռք բերվեցին որոշակի դրական արդյունքներ։ Դրանք ձեռք են բերվել Բաքվի և Երևանի միջև ուղիղ շփումների շրջանակներում։ Ընդհանուր առմամբ, մենք դրական ենք նայում 2024 թվականին։ Ադրբեջանն այդ ուղղությամբ կձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը՝ հաշվի առնելով մեր լեգիտիմ շահերը և միջազգային իրավունքը»,- ասել է Բայրամովը:

Նա հիշեցրել է, որ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ 2023 թվականին չորս հանդիպում է ունեցել, ևս մեկ ոչ պաշտոնական հանդիպում տեղի է ունեցել հոկտեմբերին Թեհրանում։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ