Բայդենի «Հայոց ցեղասպանություն» եզրույթը Թուրքիան պոպուլիզմ է որակել

Հրաչ Սահակյան 24.04.2021 - 22:48
24.04.2021 - 22:48 դիտում
Աշխարհը` մասնավորապես հայերը, այսօր, շնչերը պահած, սպասում էին կարեւորագույն ուղերձի՝ Ջո Բայդենի` արդեն բուռն քննարկվող խոստմանը, որը, ըստ լրագրողների, Թուրքիայի նախագահի հետ զրույցում ընդգծել էր Բայդենը: ԱՄՆ 46-րդ նախագահը ապրիլքսանչորսյան իր ուղերձում օգտագործեց «Հայոց ցեղասպանություն》 եզրույթը։ Թուրքիան Չավուշօղլու բերանով մերժում է ուղերձը՝ այն անվանելով պոպուլիստական, վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նամակ է ուղղել՝ Ջո Բայդենի ուղերձին ի պատասխան երախտագիտություն հայտնելով. «Ձեր ուղերձով Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը Միացյալ Նահանգներում հասավ իր նպատակին».նշված է վարչապետի նամակում:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ