Բայդենը Կալիֆոռնիայում արտակարգ դրություն է հայտարարել

Աննա Կոստանյան 10.01.2023 - 17:12
10.01.2023 - 17:12 դիտում


ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը արտակարգ դրություն է հայտարարել Կալիֆոռնիայում: Հունվարի 8-ից նահանգում փոթորիկների և ջրհեղեղների պատճառով ավելի քան 120 հազար տուն հոսանքազրկվել է, կան զոհեր:

Տեղական իշխանությունների հրամանով՝ Կալիֆոռնիայի 17 շրջանում զանգվածային տարհանում է իրականացվում:

Լրատվամիջոցների տվյալով՝ փոթորիկը շարժվում է դեպի հարավ, սողանքների և ջրհեղեղների վտանգը մեծ է Լոս Անջելեսում և Վենտուրայում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ