Բախմուտում կատաղի մարտեր են ընթանում

6.05.2023 - 14:13 դիտում

Բախմուտում կատաղի մարտեր են: Ուկրաինայի ԶՈՒ հատուկ գործողությունների ուժերի մամուլի ծառայությունը հայտնել է, որ ռուսական ուժերը մայիսի 5-ի երեկոյան Բախմուտում ֆոսֆորային և հրկիզող զինամթերք են կիրառել:

«Վագների» ղեկավար Եվգենի Պրիգոժինն էլ տեղեկացրել է, որ մասնավոր ռազմական ընկերության մարտիկները գրավել են քաղաքի շուրջ 90 տոկոսը: Նրա խոսքով՝ ուկրաինական կողմը գործում է համակարգված, հրետանային հարվածներ է հասցնում, մեծ թվով անօդաչու թռչող սարքեր կիրառում: «Մարտերը շարունակվում են առավոտից երեկո՝ առանց դադարի»,- ընդգծել է Պրիգոժինը։

Ավելի վաղ «Վագների» ղեկավարը հայտարարել էր, որ ռազմական ընկերության զինվորները ռազմամթերքի պակասի պատճառով մայիսի 10-ին կլքեն Բախմուտի դիրքերը՝ դրանք հանձնելով Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը: Նա մեղադրել է գերատեսչությանը և գլխավոր շտաբի պետին՝ նշելով, որ իրենց առանց որևէ հիմնավորման հրաժարվում են արկեր տրամադրել, ինչի հետևանքով «Վագները» մեծաթիվ զոհեր ունի: Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարն էլ տեղեկացրել է, որ երկրի զինված ուժերը Բախմուտի ուղղությամբ ոչնչացրել են «Վագների» զինամթերքի պահեստները։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ