Արևմուտքից առաջարկներ չեն ստացվել, առաջարկներ ներկայացրել է Ռուսաստանը, որոնք Հայաստանն ընդունել է. Նիկոլ Փաշինյան

3.05.2023 - 20:11 դիտում


ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվել է Ադրբեջանի հետ կնքվելիք խաղաղության պայմանագրի վերաբերյալ ռուսական առաջարկներով:
«Մեր ընդդիմությունը պարբերաբար շեշտում է, որ երբ Հայաստանը համաձայնվել է և՛ ռուսական, և՛ արևմտյան առաջարկներին, դրանով իսկ մերժել է ռուսական առաջարկները, քանի որ դրանք բովանդակությամբ հակասում են իրար»,- ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ասել է պատգամավորը` վարչապետին խնդրելով պարզաբանել այս կարծիքը:

Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, որ Արևմուտքից առաջարկներ չեն ստացվել, առաջարկներ ներկայացրել է Ռուսաստանը, որոնք Հայաստանն ընդունել է: Վարչապետը նշել է, որ այդ առաջարկների մասին խոսվել է նաև հրապարակային կերպով: Ըստ վարչապետի` քանի որ արևմտյան առաջարկներ չեն եղել, չեն կարող նաև հակասություններ լինել ռուսական առաջարկների հետ:

Մանրամասները` տեսանյութում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ