«Արևմուտքը փորձում է հայերին համոզել, որ ԼՂ-ում խաղաղությունը պարտություն է Երևանի համար, իսկ ադրբեջանցիներին, ընդհակառակը, ասում են, որ Կրեմլը «գողացել է իրենց հաղթանակը»». Նարիշկին

Աննա Կոստանյան 18.11.2020 - 18:29
18.11.2020 - 18:29 դիտում

Արևմուտքը սադրում է հայ և ադրբեջանցի ազգայնականներին՝ խափանելու Ղարաբաղում հրադադարի մասին պայմանավորվածությունները: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը, Tert.am-ի փոխանցմամբ այս մասին  գրել  է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ արևմտյան որոշ երկրներ իրենց հասանելի ուղիներով հայ և ադրբեջանցի ազգայնականներին դրդում են վարկաբեկել և խախտել հրադադարի մասին պայմանավորվածությունները»,-հայտարարել է Նարիշկինը:

«Նրանք փորձում են համոզել հայերին, որ Լեռնային Ղարաբաղում խաղաղությունը պարտություն է Երևանի համար, առաջ է բերվում պատերազմը հաղթական ավարտի անհրաժեշտության գաղափարը: Ադրբեջանցիներին, ընդհակառակը ասում են, որ Կրեմլը «գողացել է իրենց հաղթանակը», երբ ադրբեջանական բանակը մեկ քայլ հեռավորության վրա էր Ստեփանակերտի գրավումից»,-ավելացրել է ռուս պաշտոնյան:

Նարիշկինի խոսքով՝ «նման գործողությունները ևս մեկ վկայություն են այն բանի, որ ԱՄՆ-ն և նրա եվրոպացի ընկերները, ինչպես միշտ, լուծում են իրենց խնդիրները հասարակ մարդկանց, այս անգամ` հայերի և ադրբեջանցիների շահերի հաշվին»:

«Ամերիկացիներն ու եվրոպացիները չեն անհանգստանում, որ իրենց սադրանքները կարող են հանգեցնել նոր արյունահեղություն և տարածաշրջանը տանել լուրջ ռազմական բախման»,-ասել է Նարիշկինը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ