Արևմուտքը ջանում է վարկաբեկել Մոսկվա-Երևան կապերը, սեպ խրել Բաքվի հետ մեր գործընկերային հարաբերություններում. Զախարովա

Աննա Կոստանյան 20.03.2024 - 16:19
20.03.2024 - 16:19 դիտում

Վերջին շրջանում արևմտյան էմիսարները զգալի ակտիվացել են Հայաստանի ուղղությամբ. նրանք, մասնավորապես, առաջ են մղում ՆԱՏՕ-Հայաստան անհատապես ադապտացված համագործակցությունը. այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:

«Նրանք ջանքեր են գործադրում Մոսկվա-Երևան կապերը վարկաբեկելու, իսկ լավագույն տարբերակով՝ դրանք ամբողջովին խզելու ուղղությամբ: Արևմտականները դա ընդհանրապեսչեն թաքցնում: Իսկ հիմա էլ փորձում են սեպ խրել Բաքվի հետ մեր գործընկերային հարաբերություններում: Այսինքն, նրանց նպատակների շրջանակը լայն է», – ասել է Զախարովան:

Նա հավելել է, որ ՆԱՏՕ-ն, որպես դաշինք, հետաքրքրված չէ Հարավային Կովկասում խաղաղության հաստատմամբ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ