Արփենիում 2 սուբվենցիոն ծրագիր ավարտին է մոտենում

4.11.2022 - 18:45 դիտում

Կառավարություն-համայնք համագործակցության արդյունքում Աշոցքի 19 բնակավայրում 2022-ին ընթացքի մեջ է 6 ծրագիր՝ 335 մլն 358 հազար դրամ ընդհանուր արժողությամբ. Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը մարզային պատասխանատուների հետ աշխատանքային այցով եղել է Աշոցքի Արփենի բնակավայրում։ Համայնքի ղեկավար Կարեն Մանուկյանի ուղեկցությամբ մարզպետը ծանոթացել է «Աշոցք համայնքի Աշոցք, Սիզավետ, Ցողամարգ, Գոգհովիտ, Արփենի, Մուսայելյան եւ Սալուտ բնակավայրերի համայնքային կենտրոնների նորոգման եւ վերակառուցման աշխատանքներ» սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արփենիում իրականացվող համայնքային կենտրոնի կտուրի նորոգման աշխատանքներին, որոնք հիմնականում ավարտված են։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ