Արցախում ռուս խաղաղապահների մեքենա է պայթել. երկու զինծառայող վիրավորվել է

Աննա Կոստանյան 27.04.2021 - 15:16
27.04.2021 - 15:16 դիտում

Արցախում ռուս խաղաղապահների տեղափոխող մեքենա է պայթել ականի վրա, երկու խաղաղապահ վիրավորվել է. դեպքը տեղի է ունեցել 3 օր առաջ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի ՆԳՆ մամուլի խոսնակ Հունան Թադևոսյանը:

«Ավտոմեքենան պայթել է հակատանկային ականի վրա։ Վիրավորվել է 2 զինվորական։ Այս պահին վերջիններս բժշկական կենտրոնում են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում»,- նշեց Թադևոսյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ