Արցախում շարունակվում են հայտնաբերված ռազմամթերքի ոչնչացման աշխատանքները

2.06.2021 - 10:40 դիտում

Արցախի ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր սակրավորները չպայթած և կյանքի համար վտանգ ներկայացնող զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսում Ստեփանակերտ քաղաքի հարակից տարածքների անտառային գոտիներում:

«Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամի և «The Halo trust» ականազերծող կազմակերպության կողմից Արցախի տարածքից հայտնաբերված ռազմամթերքի ոչնչացման աշխատանքներ նախատեսվում են նաև Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջաններում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ