Արցախում շարունակում են չպայթած զինամթերքի վնասազերծումները

Գոհար Ստեփանյան 29.01.2021 - 11:32
29.01.2021 - 11:32 դիտում

Արցախի Մարտունու շրջանի Կոլխոզաշեն գյուղում և հարակից բնակավայրերի տարածքներում, ինչպես նաև Ասկերանի շրջանի Այգեստան համայնքում հունվարի 29-ին իրականացվելու են չպայթած կամ վտանգ ներկայացնող զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ: Այս մասին տեղեկացնում է Արցախի Ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

«Արտակարգ իրավիճակների ծառայությունը ևս մեկ անգամ հորդորում է, պայթյունների ձայներ լսելիս չանհանգստանալ և խուճապի չմատնվել: Սակրավորներն են աշխատում:

Պարզաբանումների համար՝ կարող եք զանգահարել Արտակարգ իրավիճակների  ծառայության՝  911 տեղեկատու հեռախոսահամարին», -իրազեկում են ծառայությունից:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ