Արցախում նոր նախարարություն է ստեղծվում

Գոհար Ստեփանյան 25.01.2021 - 15:48
25.01.2021 - 15:48 դիտում

Այսուհետև Արցախի Հանրապետության ոստիկանությանն ու արտակարգ իրավիճակների ծառայությունը կգործեն մեկ միասնական մարմնի կազմում։ Նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր ԱՀ կառավարության կառուցվածքում փոփոխություն կատարելու մասին։ Տեղեկությունը հայտնում է ԱՀ արտակարգիրավիճակների պետական ծառայության մամուլի բաժինը:

«Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր Արցախի Հանրապետության նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 17-ի «Արցախի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» հրամանագրում լրացում և փոփոխություններ կատարելու մասին»,- նշված է հաղորդագրության մեջ։

Ըստ հրամանագրի՝ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը և ոստիկանությունը կներառվեն մեկ միասնական մարմնի՝ Ներքին գործերի նախարարության կազմում:

Հիշեցնենք՝ օրեր առաջ համապատասխան օրենքների փաթեթն ընդունվել էր Արցախի խորհրդարանում։

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ