Արցախում նախատեսվում են զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ

Գոհար Ստեփանյան 15.02.2021 - 11:45
15.02.2021 - 11:45 դիտում

ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր՝ օրվա ընթացքում, սակրավորական խմբերն Արցախի տարածքից հայտնաբերված զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսում Ստեփանակերտում, Մարտակերտ և Մարտունի քաղաքներում և հարակից բնակավայրերում, Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների տարածքներում:

Չպայթած և վտանգ ներկայացնող ռազմամթերքի հայտնաբերման, դրանց վնասազերծման կամ պահեստավորման արդյունքում, այսօր Արցախի բնակավայրերը մեծ մասամբ անվտանգ են:

ԱԻ ծառայության սակրավորական ջոկատները, Արցախում գործող հումանիտար ականազերծող կազմակերպությունները և ՌԴ ՊՆ սակրավորներն այժմ բնակավայրերից բացի, ինժեներահետախուզական հիմնական աշխատանքներն ուղղել են անտառային, դաշտավայրային ու լեռնային գոտիներում:

Նշենք, որ ռազմագործողությունների ընթացքում «Սմերչ» համակարգից և «Գրադ» կայանքից խաղաղ բնակավայրերի վրա կիրառվել են հեռահար հրթիռային, հարվածային և կասետային ռումբեր, ականանետեր և այլ չթույլատրվող զինատեսակներ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ