Արցախում զոհվածների մարմինների հանձնման հարցում ԿԽՄԿ-ն աշխատում է ռուս խաղաղապահների հետ

Գոհար Ստեփանյան 11.12.2020 - 11:57
11.12.2020 - 11:57 դիտում

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) սերտորեն համագործակցում է ռուս խաղաղապահների հետ Լեռնային Ղարաբաղում զոհվածների մարմինների դուրս բերման և հանձնման խնդիրները կարգավորելու համար: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Արցախում ԿԽՄԿ առաքելության մամուլի քարտուղար Էթերի Մուսայելյանը։

«Մենք սերտ երկխոսության մեջ ենք նրանց հետ, քանի որ մենք նաև որպես չեզոք միջնորդ ներկա ենք լինում մարմինների դուրսբերման և փոխանցման գործողությունների ժամանակ», – հայտարարել է նա:

Էթերի Մուսայելյանը տեղեկացրել է նաև, որ կոմիտեն պատրաստ է աջակցել Արցախում գերիների փոխանակման ցանկացած գործընթացի:

Մուսայելյանը հավելել է, որ Երեւանն ու Բաքուն պետք է համաձայնեցնեն գերիների փոխանակման մեկնարկի ամսաթիվը:

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ