Արա Այվազյանի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում կմասնակցի ՀՀ-ԵՄ Գործընկերության խորհրդի նիստին

Գոհար Ստեփանյան 11.12.2020 - 11:47
11.12.2020 - 11:47 դիտում

ՀՀ Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 16-18-ը կմեկնի Բելգիայի Թագավորություն` մասնակցելու ՀՀ-ԵՄ Գործընկերության խորհրդի երրորդ նիստին: Այս մասին որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում:

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝ ՀՀ-ԵՄ Գործընկերության խորհրդի երրորդ նիստին մասնակցելու նպատակով 2020 թվականի դեկտեմբերի 16-18-ը Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի»,- ասված է որոշման մեջ:

Պատվիրակության կազմում են՝ ԱԳ նախարար Արա Այվազյանը, արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանը, ՏԿԵ նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը, էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը, ՇՄ նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը, ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավար Սեդրակ Բարսեղյանը:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ