Արցախում ադրբեջանցիները կրակել են գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացու ուղղությամբ

5.05.2023 - 20:10 դիտում

Արցախի ոստիկանությունից հայտնում են՝ մայիսի 5-ին՝ ժամը 10:55-ին, ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում հաղորդում է ստացվել, որ Վարդաձոր գյուղի վարչական տարածքում, Ա. Վահանյանը տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են իր ուղղությամբ:

Դեպքի վայր մեկնած Ասկերանի շրջանային բաժնի ծառայողները պարզել են, Ա.Վահանյանը (ծնված 1971 թ.) Ասկերանի շրջանի Վարդաձոր գյուղի վարչական տարածքում` իրեն պատկանող նռան այգում КТЗ-90 մակնիշի թրթուրավոր տրակտորով, գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, հարակից ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային տարբեր տրամաչափի զինատեսակներով, կրակել են տրակտորի ուղղությամբ, ինչի հետևանքով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները:
Հաղորդումը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին։
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ