Արցախում Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներում այսօր հայտնաբերվել է ևս 3 աճյուն

Աննա Կոստանյան 17.06.2021 - 17:48
17.06.2021 - 17:48 դիտում

ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ից տեղեկացնում են, որ Մարտունու շրջանի Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներում այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս 3 աճյուն։

Նրանց ինքնությունը պարզելու նպատակով ՀՀ-ում կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն։

Զինադադարից հետո Արցախի վերահսկողությունից դուրս անցած տարածքներից հայտնաբերվել է 1579 աճյուն։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ