Արցախի նախագահն այցելել է ՀՀ Առաջին նախագահին

Աննա Կոստանյան 21.09.2021 - 17:42
21.09.2021 - 17:42 դիտում

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ՀՀ Անկախության 30-րդ տարեդարձի կապակցությամբ սեպտեմբերի 21-ին Երևանում այցելել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին և շնորհավորել նրան ՀՀ անկախության տոնի առթիվ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում տեղի ունեցող վերջին զարգացումներին, միջազգային կարգավիճակի հստակեցման, ինչպես նաև դրան հասնելու ջանքերին առնչվող հարցեր:

Տեղեկացնում են ԱՀ Նախագահի աշխատակազմից։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ