Արցախի նախագահի գլխավորությամբ քննարկվել են շրջափակման հետևանքով ստեղծված պայմաններում երկրի անվտանգության ապահովման հարցերը

Աստղիկ Խաչատրյան 20.12.2022 - 19:15
20.12.2022 - 19:15 դիտում

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 20-ին հրավիրել է խորհրդակցություն՝ հանրապետության ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ:

Քննարկվել են Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված նոր իրողության պայմաններում երկրի անվտանգության ապահովմանը վերաբերող հարցեր:

Խորհրդակցությանը մասնակցել են Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը և պետական նախարար, օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ