Արցախի Մարտունու շրջանն արդեն ապահովված է շուրջօրյա էլեկտրաէներգիայով

Աննա Կոստանյան 28.06.2021 - 15:13
28.06.2021 - 15:13 դիտում
Մինչև 44-օրյա պատերազմը Մարտունու շրջանի էլեկտրամատակարարումն իրականացվում էր 110/35/10 կՎ լարման «Շուշի» Ե/կ-ից «Կարմիր Շուկա» 35 կՎ ՕԳ-ով:
ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են՝ պատերազմի հետևանքով «Կարմիր Շուկա» 35 կՎ ՕԳ-ի զգալի հատվածներ մնացել են Ադրբեջանի վերահսկողության տակ, ինչը հնարավոր չէ վերականգնել հասկանալի պատճառներով:
Էլեկտրասնուցումը ժամանակավոր վերականգնելու համար անհրաժեշտություն է առաջացել հրատապ կառուցելու երեք ուղղություններով 10 կՎ ՕԳ-եր, որը կապահովեր որակի ցածր ցուցանիշներով էլեկտրաէներգիա:
Խնդրին արմատական լուծում տալու, ինչպես նաև շրջանում հուսալի, անխափան և որակյալ էլեկտրաէներգիա ապահովելու նպատակով կառուցվել է 41 կմ երկարությամբ «Մարտունի» 35 կՎ նոր ՕԳ, որը սնվում է 110/35/10 կՎ լարման «Ստեփանակերտ» Ե/կ-ից:
Կարմիր Շուկա ենթաշրջանի էլեկտրասնուցումը վերականգնելու համար կառուցվել է 15 կմ երկարությամբ «Կարմիր Շուկա» 35 կՎ ՕԳ-ի հատվածը, որը սնվում է «Մարտունի» 35/10 կՎ լարման Ե/կ-ից:

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ