Արցախի հայության անվտանգ գոյությունն Ադրբեջանի կազմում անհնար է. ՀՀ ԱԺ նախագահ

Աննա Կոստանյան 4.05.2021 - 12:50
4.05.2021 - 12:50 դիտում

«Այդ բարբարոսությունը և գերության մեջ կամ որևէ այլ կարգավիճակում պահվող հայերի նկատմամբ վերաբերմունքը և շաբաթներ առաջ խայտառակ արմենոֆոբիկ պուրակի բացումը Բաքվում հերթական վկայությունն են, որ Արցախի հայության անվտանգ գոյությունն Ադրբեջանի կազմում անհնար է, և աշխարհը պետք է ճանաչի Արցախի հայության ինքնորոշման իրավունքը: Սա է այն քաղաքականությունը և դիրքորոշումը, որ մենք որպես ՀՀ ունենք, և այստեղ որևէ փոփոխություն չկա»,- հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով ադրբեջանցիների կողմից Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու գմբեթի քանդմանը: ԱԺ նախագահի խոսքով՝ պետք է միջազգային գործընկերների հետ սերտորեն աշխատել այս ուղղությամբ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ