Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցը կքննարկվի փակ նիստում

Գոհար Ստեփանյան 4.05.2021 - 11:56
4.05.2021 - 11:56 դիտում

2016 թ. ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցը կքննարկվի ԱԺ փակ նիստում: ԱԺ որոշման նախագիծն ընդունվեց պատգամավորների 71 կողմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: «Հարցը հանրային կարևորություն ու հանրային հետաքրքրություն է ներկայացնում, այլապես չէր դառնա քննիչ հանձնաժողովի ուսումնասիրության առարկա: Բայց, միաժամանակ, աշխատանքների ընթացքում և եզրակացություն կազմելիս պետական տարբեր գերատեսչությունների կողմից արձանագրվել է՝ աշխատանքների արդյունքում կազմված փաթեթը պարունակում է մի շարք, նույնիսկ՝ բազմաթիվ պետական գաղտնիքներ: Այստեղից բխում է միակ հնարավոր գործելաոճը՝ փաստաթուղթը գաղտնագրվել է, գտնվում է ԱԺ համապատասխան ստորաբաժանումում, պատգամավորները կարող են գնալ, մանրամասն ծանոթանալ»,- տեղեկացրեց ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ