Արցախի ժողովուրդն ունի ինքնորոշվելու իրավունք. Զատուլին

Հրաչ Սահակյան 11.12.2020 - 20:37
11.12.2020 - 20:37 դիտում

Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը շարունակում է համարել, որ Արցախի Հանրապետության ժողովուրդն ունի ինքնորոշման իրավունք:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Զատուլինն ասաց դեկտեմբերի 11-ին կազմակերպված Երևան-Մոսկվա առցանց քննարկման ընթացքում: «Ես շարունակում եմ համարել, որ Լեռնային Ղարաբաղի կամ Արցախի Հանրապետության ժողովուրդն ունի ինքնորոշման իրավունք: Առավել ևս, որ Խորհրդային Միության փլուզման պահին Ադրբեջանի Խորհրդային Հանրապետությունն արդեն չէր վերահսկում Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի տարածքները: Վերանայման կարիք ունեն Ադրբեջանի այն հայտարարությունները, թե դա իրենց տարածքներն են»,- ասաց Զատուլինը:

 

0 մեկնաբանություն
1

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ