Արցախի բնակիչը ծնեբեկ հավաքելիս տուժել է ականի պայթյունից

Աննա Կոստանյան 4.04.2023 - 13:11
4.04.2023 - 13:11 դիտում

Ապրիլի 2-ին՝ ժամը 15:35-ին Արցախի Հանրապետության ոստիկանության Մարտունու շրջբաժնի Կարմիր Շուկա բաժանմունքում հաղորդում է ստացվել, որ Կարմիր Շուկա վարչական տարածքի անտառային գոտում ական է պայթել՝ վիրավորելով քաղաքացիական անձի: Այս մասին հայտնում է Տեղեկատվական շտաբը:

Դեպքի վայր մեկնած ոստիկանության ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 15:10-ի սահմաններում, Կարմիր շուկայի երեք բնակիչներ շփման գծին մոտ գտնվող նշված տեղամասում ծնեբեկ էին հավաքում, երբ Գ.Բ.-ն (ծնված 1997 թվականին) պայթել է ականի վրա:

Վերջինս տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն», որտեղ ախտորոշվել է ձախ ոտնաթաթի տրավմատիկ ամպուտացիա:

Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ