Արցախի ապագայի երաշխավորման համար ժողովրդագրությունը կարևոր ուղղություններից է. Արտակ Բեգլարյան

22.05.2022 - 16:33 դիտում
Այսօր ներկա եմ գտնվել Ստեփանակերտում մեկնարկած «Ապագա հայկականը» նախաձեռնության ժողովրդագրական ֆորումի բացման արարողությանը: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը։
Հնարավոր է սա 5 մարդ և մարդիկ կանգնած ենը-ի նկարն է
«Ողջունել եմ ֆորումի անցկացման գաղափարը, որը ներառական միջավայր է ապահովում բազմաթիվ սրտացավ ու պրոֆեսիոնալ հայերի իրենց դիտարկումներն ու առաջարկները ներկայացնել Արցախի առջև ծառացած ժողովրդագրական հիմնախնդիրների լուծման ուղղությամբ:
Հնարավոր է սա 5 մարդ և մարդիկ կանգնած ենը-ի նկարն է
Արցախը բացառիկ նշանակություն ունի հայության համար անցյալում, ներկայում և ապագայում, և Արցախի ապագայի երաշխավորման համար ժողովրդագրությունը կարևոր ուղղություններից է: Ուստի, ողջունելի է այս ֆորումի նախաձեռնությունը, որը լրջորեն կաջակցի ժողովրդագրության ռազմավարության մշակման ու իրագործման ուղղությամբ կատարվող պետական ջանքերին»,- նշված է գրառման մեջ:
Հնարավոր է սա 5 մարդ, մարդիկ նստած են, մարդիկ կանգնած են և ներսումը-ի նկարն է

Հնարավոր է սա 7 մարդ, մարդիկ նստած են և ներսումը-ի նկարն է

Հնարավոր է սա 1 անձ, կանգնած և դրսումը-ի նկարն է

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ