Արցախի ԱԽ նիստում քննարկվել է Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով հանրապետությունում ստեղծված ռազմաքաղաքական վիճակը

Աստղիկ Խաչատրյան 22.12.2022 - 19:39
22.12.2022 - 19:39 դիտում

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ դեկտեմբերի 22-ին տեղի է ունեցել Արցախի Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ, որի ընթացքում քննարկվել է Արցախի Հանրապետությունը արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի արգելափակման հետևանքով երկրում ստեղծված ռազմաքաղաքական վիճակը:

Քննարկվել են ներքին և արտաքին ռեսուրսների համադրմամբ իրականացվող քայլերը, գնահատվել է իրավիճակի հաղթահարմանն ու հանգուցալուծմանն ուղղված միջոցառումների արդյունավետությունը:

Քննարկված հարցերի վերաբերյալ նախագահ Հարությունյանը մի շարք հանձնարարականներ է տվել:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ