Արսեն Հարությունյանը՝ Մ23 տարեկանների աշխարհի կրկնակի չեմպիոն (տեսանյութ)

23.10.2022 - 20:52 դիտում

Ազատ ոճային ըմբիշ, 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը Իսպանիայում ընթացող Մ23 տարեկանների աշխարհի առաջնությունում ոսկե մեդալ է նվաճել՝ եզրափակչում 7։5 հաշվով առավելության հասնելով Ղրղզստանի ներկայացուցիչ Թայիրբեկ Ժումաշբեկի նկատմամբ։

Ի դեպ, Արսեն Հարությունյանը երկրորդ անգամ է հռչակվում աշխարհի մինչև 23 տարեկանների չեմպիոն: Նախորդ անգամ աշխարհի երիտասարդների չեմպիոնի կոչումն Արսենը նվաճել էր 2021 թվականին Բելգրադում։

Իսկ այս տարի հայ ըմբիշը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 10:0 հաշվով հաղթանակ էր տարել եգիպտոսցի ըմբիշի նկատմամբ, 1/8 եզրափակիչում 11:0 հաշվով փայլուն հաղթանակ է տարել Պուերտո Ռիկոյի ներկայացուցիչ Ժոզեֆ Անդրես Սիլվայի նկատմամբ, քառորդ եզրափակիչում 9:3 հաշվով հաղթել էր ղազախ Ասիլ Այտակինին, իսկ կիսաեզրափակիչում 13:4 հաշվով առավելության էր հասել Վրաստանի ներկայացուցիչ Ռամազ Տուրմանիձեի նկատմամբ:

 

 

Մ23 ԱԱ. Արսեն Հարությունյանը` Աշխարհի չեմպիոն 🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲

Опубликовано Wrestling – Armenia Воскресенье, 23 октября 2022 г.

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ