Արուսյակ Ջուլհակյանը ԵԽԽՎ-ում անդրադարձել է սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ կին զինծառայողների նկատմամբ բռնության դեպքերին

Աստղիկ Խաչատրյան 24.01.2023 - 20:03
24.01.2023 - 20:03 դիտում

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանը հունվարի 24-ին ելույթ է ունեցել ԵԽԽՎ նիստում:

Պատգամավորն անդրադարձել է Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ կին զինծառայողների նկատմամբ բռնության սարսափելի դեպքերին՝ նշելով, որ այդ վայրագությունները թիրախավորել են ոչ միայն զինծառայողների սեռը, այլ նաև էթնիկ ծագումը, դրանք ոչ այլ ինչ են, քան սեռի և ռասայական հիմքով բռնություն:

Ելույթի սկզբում Արուսյակ Ջուլհակյանն արձագանքել է նաև ադրբեջանցի պատգամավորի այն հայտարարությանը, թե Հայաստանը շեղվել է ժողովրդավարության ուղուց:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ