Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

4.12.2025 - 21:06 դիտում

Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան:

«Նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան»,- 1Lurer.am-ին հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից:

Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, նա ձերբակալվել է դատարան ներկայացվելու համար:

«Քրեական վարույթի նախաքննության ընթացքում անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական հանաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելը՝ հանդիսադիր վայրում): Նա ձերբակալվել է դատարան ներկայացվելու համար»,- 1lurer.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել էին Քննչական կոմիտեից:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ