Արյունաբանական կենտրոնին դոնորական արյուն է անհրաժեշտ

Գոհար Ստեփանյան 18.11.2020 - 12:04
18.11.2020 - 12:04 դիտում

Առողջապահության նախարարության պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը հայտարարություն է տարածել, որում նշված է.

«Հանուն հայրենիքի իր կյանքը վտանգած զինվորը չի կարող սպասել ստեղծված իրավիճակի կայունացմանը. Ձեր արյունն անհրաժեշտ է հենց հիմա…

Արյան անշահախնդիր նվիրատվությունն ամենաչնչին, բայց և ամենակարևոր քայլն է, որ յուրաքանչյուրս կարող ենք անել մեր զինվորների սխրանքի դիմաց:

Ցանկացած առողջ մարդ, ով համապատասխանում է սահմանված նորմերին, որոնք ներկայացված են մեր կայքում, կարող է նպաստել վիրավոր զինվորների ապաքինմանը:

Արյունաբանական կենտրոնի Արյան բանկն աշխատում է երկուշաբթիից ուրբաթ, ժամը 09:00-ից
13:00:

Հեռ. 010-28-38-23
Խնդրում ենք մոտենալ անձնագրով:

Չկա աշխարհում որևէ դեղամիջոց, որը կարող է փոխարինել արյանը. Ձեր արյունը կյանքեր է փրկում…»:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ