Արմեն Սարգսյանն ընդունել է «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի թիմին

Գոհար Ստեփանյան 25.12.2020 - 10:52
25.12.2020 - 10:52 դիտում

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի թիմի հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանդիպմանն անդրադարձ է եղել երկրում ստեղծված իրավիճակին, ինչպես նաև դրա ազդեցությանը տնտեսության տարբեր ոլորտների ու ճյուղերի, այդ թվում՝ ստարտափ էկոհամակարգի զարգացման հեռանկարների վրա: Հիմնադրամի ներկայացուցիչները նախագահին տեղեկություններ են ներկայացրել իրենց ծրագրերի ու անելիքների մասին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ