Արմեն Սարգսյանը շնորհավորել է Սի Ծինփինին Չինաստանի կոմունիստական կուսակցության հիմնադրման հարյուրամյակի առթիվ

Աննա Կոստանյան 16.06.2021 - 12:50
16.06.2021 - 12:50 դիտում

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ, Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար Սի Ծինփինին՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կոմունիստական կուսակցության հիմնադրման հարյուրամյակի առթիվ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախագահ Սարգսյանի ուղերձում մասնավորապես ասվում է. «Հայաստանը կարևորում է Չինաստանի հետ բարեկամական հարաբերությունների հետագա զարգացումը։ Վստահ եմ, որ հայ-չինական փոխշահավետ համագործակցությունը կշարունակի ամրապնդվել և խորանալ՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների: Մեծապես արժևորելով Չինաստանի կոմունիստական կուսակցության և Ձեր առաջնորդությամբ Չինաստանում իրականացվող արդյունավետ բարեփոխումները՝ մաղթում եմ Ձեզ նորանոր հաջողություններ, իսկ Չինաստանի բարեկամ ժողովրդին՝ բարօրություն և խաղաղություն»։

ԳՈՎԱԶԴ00:12Իմանալ ավելին
Նախագահ Սարգսյանը Սի Ծինփինին շնորհավորել է նաև ծննդյան օրվա առթիվ և հղել իր ջերմ բարեմաղթանքները։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ